ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Հինգերորդ շարասյուն»

«Հինգերորդ շարասյուն»
15.03.2023 | 23:29

«Հինգերորդ շարասյուն»-ը (իսպ.՝ quinta columna), գեներալ Ֆրանկոյի գործակալության անվանումն է, որը գործել Է Հանրապետական Իսպանիայում, 1936-1939-ի Ազգային-հեղափոխական պատերազմի ժամանակ։ «Հինգերորդ շարասյուն» տերմինն առաջացել Է 1936 թվականի հոկտեմբերին, երբ ֆաշիստական խռովարարները չորս շարասյուներով հարձակվում Էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը (գործում Էր քաղաքում)` վճռական պահին պետք Է հարվածեր թիկունքից։

«Հինգերորդ շարասյունը» շփոթություն Էր տարածում, զբաղվում սաբոտաժով, լրտեսությամբ ու դիվերսիայով։ 1939-1945 թվականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյուն» էին կոչվում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալությունները, որոնք օգնում Էին ֆաշիստական զորքերին զավթելու այդ երկրները։

Գոռ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3407

Մեկնաբանություններ